Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դեռևս մեկ ամիս առաջ աշխարհի շատ երկրներում մեկնարկած «Microsoft» ընկերության կողմից տեղեկատվական ոլորտի ձեռնարկությունների զարգացմանն ուղղված «BizSpark» ծրագիրն այժմ նաև Հայաստանում է: Այս մասին ասուլիսում հայտնեց «Microsoft» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Ըստ նրա, ծրագիրն ինովացիոն է և ուղղված է նորաստեղծ ընկերությունների աջակցմանը, այն հնարավորություն կընձեռի սկսնակ ձեռնարկություններին օգտվել տեխնոլոգիական համաշխարհային ռեսուրսներից: «Ծրագիրն առաջին հերթին ապահովելու է մատչելիություն, նաև ընկերություններին ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Ծրագրի շրջանակներում բոլոր ընկերությունները, որոնք ցանկություն կունենան մասնակցել, կստանան բավականին մեծ ծրագրային փաթեթների լիցենզիաներից օգտվելու հնարավորություն, կստանան տեխնիկական աջակցություն»,- բացատրեց Գ. Բարսեղյանը:
Ծրագրին մասնակցած ընկերությունների մասին ինֆորմացիան տեղադրվելու է «Microsoft»-ի գլոբալ կայքում, ինչը, ըստ բանախոսի, հնարավորություն կտա ամբողջ աշխարհին հասանելի դարձնել այդ ընկերության ու նրա ծրագրերի մասին տեղեկություններ: «Ճգնաժամի պայմաններում մեր ընկերությունների համար եզակի հնարավորություն է ստեղծվում դուրս գալ արտասահմանյան շուկաներ»,- ընդգծեց նա:
Ծրագրին կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք դեռևս երեք տարուց ավելի գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև այն խմբերը, թիմերը, որոնք այսօր իսկ որոշում են կայացրել կամ մտադրություններ ունեն նոր ընկերություն բացել, ընկերության շրջանառությունը չպետք է գերազանցի 500 հազար դոլարը, ընկերությունը տեղական արտադրության զարգացմանը պետք է զարկ տա, այլ ոչ թե պատվերներ ընդունի դրսից:
Ըստ Գ. Բարսեղյանի, ծրագրին մասնակցությունն անվճար է, «հարկավոր է ունենալ միայն իդեա և ցանկություն»: Ծրագրի տևողությունը ընկերությունների համար մինչև երեք տարի է, և միայն դուրս գալու համար պետք է վճարեն 100 դոլարին համարժեք դրամ: Այն ընկերությունները, որոնք մեկ տարի անց կգտնեն, որ իրենք արդեն ինքնուրույն կարող են իրենց բիզնեսն առաջ տանել, հնարավորություն ունեն դուրս գալ ծրագրից: «Ծրագրի հիմնական նպատակն է` «Microsoft» ընկերության հետ համագործակցելով` զարգացնել բիզնեսը, իսկ ընկերությունը դրա համար պատրաստ է ներդրումներ կատարել»,-ասաց բանախոսը:
Գ. Բարսեղյանը վերջում նշեց, որ աշխարհի առնվազն 60 երկրում այս ծրագիրն արդեն կյանքի է կոչվել: «BizSpark»-ի իրականացման գործընկեր է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Placeholder