Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երևակայության գավաթ» (Imagine Cup) մրցույթին մասնակցողներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 10-ը: ««Microsoft» ընկերությունն աջակցեց մեզ` երկարաձգելով ժամկետները, քանի որ տեսանք, որ մեծ հետարքրքություն կա հատկապես երիտասարդության շրջանում»,- ասուլիսում այս մասին հայտարարեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Նա նշեց, որ մրցույթը նպատակաուղղված է ի հայտ բերելու նորարարական ծրագրային ապահովման լուծումներ և օգնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին, բացահայտելու և զարգացնելու ՏՏ ոլորտում առկա նոր մոտեցումները:
Բանախոսը միաժամանակ տեղեկացրեց, որ այս տարի իրենք կիարառել են նորամածություն. բացի գլոբալ թեմատիկ մրցույթից` «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը», երկրորդը տեղական մրցույթ է` «Հայաստանի զբոսաշրջիկության զարգացում` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
Նշենք, որ մրցույթը մեկնարկել է 2008-ի դեկտեմբերի 10-ին: Հայտերն ընդունելուց հետո մայիսին կգնահատվեն այդ ծրագրերը, իսկ հունիսին Եգիպտոսում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացվի նաև Հայաստանը:
Բ. Ենգիբարյանը նաև նշեց, որ առաջին մրցույթը բավական մեծ հաջողություններ է ունեցել` աննախադեպ մասնակիցների քանակով, իսկ Փարիզում տեղի ունեցած մրցույթում Հայաստանն ընկել է առաջին 20-ամյակի մեջ:

Placeholder