«23.5». ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Մշակույթ
16:12 19/03/2009

«23.5». ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այս տարի աշնանը «23.5» խորագրով, բայց այս անգամ հայկական ֆիլմերի փառատոն է նախատեսվում կազմակերպել Ստամբուլում:

Ինչպես ասաց Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, այս ամսվա վերջին Հայաստան է ժամանելու փառատոնի թուրք-ադրբեջանական աշխատանքայի խումբը` քննարկելու համար աշնանը կայանալիք հայակական ֆիլմերի փառատոնի կազմակերպչական հարցերը:

Գեորգի Վանյանի խոսքով, աշխատանքայի խմբում ընդգրկված են նաև ադրբենջանցի գործընկերներ, քանի որ նպատակ կա այս փառատոնի մասին իրազեկել նաև Ադրբեջանի հասարակությանը:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահը հայտնեց, որ հայ ռեժիսորները փառատոնին կարող են ներկայացնել վավերագրական, խաղարկային և անիմացիոն կարճամետրաժ և երկարամետրաժ Ֆիլմեր:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոս: «Այս փառատոնի միջոցով մենք Թուրքիայի երիտասարդությանը ցանկանում ենք ներկայացնել հայ ռեժիսորների հայացքները, մտահոգությունները տարբեր խնդիրների վերաբերյալ»,- հավելեց նա:

Գեորգի Վանյանը նշեց, որ աշնանը փառատոնի շրջանակներում նույնպես կազմակերպվելու է լավագույն հոդվածի մրցույթ `Հրանտ Դինքը «Չորրորդ ուղու հայելի» և «Ինչի մասին ենք լռում վերնագրերով», սակայն թուրք ազգի համար:
Նախատեսվում է փոխադարձ ֆիլմերի փառատոնները դարձնել ավանդական:

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում անցկացվում է «23.5» խորագրով թուրքական ֆիլմերի փառատոն, որը մեկնարկել է մարտի 13-ին և տևելու է մինչև մարտի 31-ը: Փառատոնի ֆիլմաշարում ներկայացված է 7 ֆիլմ:
Placeholder
«23.5». ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ