ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԺԱՆՍԵՄԻ ՕՐԻԳԻՆԱԼ ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԼԻՏՈԳՐԱՖՆԵՐ
Մշակույթ
13:55 20/03/2009

ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԺԱՆՍԵՄԻ ՕՐԻԳԻՆԱԼ ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԼԻՏՈԳՐԱՖՆԵՐ

«Արամե» պատկերասրահում այսօրվանից մինչև ապրիլի հինգը կցուցադրվեն Ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից մեկի` Ժանսեմի օրիգինալ նկարներ և լիտոգրաֆներ: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասացին պատկերասրահից, աշխատանքները նաև կվաճառվեն:

Ցուցհանդես -վաճառքը իրականացվում է «Flora Jansem Gallery» սրահի հետ համագործակցությամբ:
Ժանսեմը ` Հովհաննեսը սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում:

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից: Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ:

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին:
Նշենք նաև, որ 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից Ժանսեմը նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին:

Placeholder
ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԺԱՆՍԵՄԻ ՕՐԻԳԻՆԱԼ ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԼԻՏՈԳՐԱՖՆԵՐ