Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական աջակցությամբ ապրիլի 10-13 Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կազմակերպում է ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» խորագրով:
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» ցուցահանդեսին հնարավորություն կլինի լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքները և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են լինելու. կանխարգելման բժշկությունը, կլինիկական բժշկությունը, ստոմատոլոգիան, դեղագործությունը, ախտորոշումը, մայրություն և մանկությունը, բժշկական սարքավորումները, հիգիենան, բուժիչ հանքային ջրերը:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, դեմքի և մարմնի մաշկի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ, սեմինարներ:

Placeholder