Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
15:36 25/03/2009
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՈՒՄ ADC-ՈՒՄ
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) հայտարարել է իր նոր՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության մասին, որը հատուկ մշակված է փոքրից միջին կազմակերպությունների գրասենյակային Ինտերնետ հասանելիության կարիքների բավարարման համար։ Ծառայության ամսական վարձերը մատչելի են նշված ընկերությունների համար, իսկ թողունակությունները համապատասխանում են նրանց կարիքներին:
Բացի այդ, ընկերությունը սկսել է մատուցել իր ծառայությունները արդեն նոր միացման սակագներով: ADC-ն կտրուկ նվազեցրել է ծառայությունների մեծ մասի միացման վճարները։ Սույն նվազեցումը ընդգրկում է «Ինտերնետ Օֆիս», «Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար», «Ինտերնետ Էնթերփրայս Պրո (CIR)» և «Դատա Պրո» ծառայությունների միացումը։ Նշված ծառայույուններին միանալու համար բաժանորդին անհրաժեշտ է վճարել ընդամենը 50000 ՀՀ դրամի չափով միանվագ միացման վճար:
Տեղեկանք
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) միջազգային համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին: Ընկերությունը ստեղծել և շահագործում է Երևան քաղաքում լայնածավալ օպտիկամանրաթելային ցանց և ունի կորպորատիվ բաժանորդների զգալի քանակ։ Գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված ADC ընկերության ցանցն ունի ավելի քան 400 կմ երկարություն։ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության կոմերցիոն առաջարկը մշակված է` բավարարելու էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հարաճուն պահանջարկը և զարգացնելու ժամանակակից ու ապագա պահանջներին բավարարող ցանցային լուծումներ: Շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության` ADC-ն անընդհատ զարգացնում և ընդլայնում է իր ծառայությունները՝ շուկայական պահանջարկին համապատասխան։ Ընկերությունը որդեգրել է իր ցանցի տարածքային ընդլայնման քաղաքականությունը, ըստ որի ցանցը շարունակում է ընդարձակվել դեպի նոր տարածքներ, իսկ ծառայությունների փաթեթը համալրվելու է նոր գործառույթներով:

Placeholder