Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեդիամաքս» լրատվական գործակալությունն այսօր ներկայացրեց հեռահաղորդակցության, ինտերնետի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտների ինտերակտիվ լուսաբանման և քննարկման համար ստեղծված նոր նախագիծը:
Գործարկված նոր` ITEL.am վեբ-կայքը կունենա երեք հիմնական բաժին: Առաջին բաժինը լրատվականն է`լուրեր, հարցազրույցներ, վերլուծություններ: Նախագծի երկրորդ բաժնում կներկայացվի հեռահաղորդակցության, ինտերնետի, ինֆորմացիոն ընկերությունների առաջարկները, որով այցելուները համեմատության մեջ կտեսնեն ընկերությունների առաջարկները և իրենց համար ընտրություն կկատարեն:
3-րդ բաժինը էքսկլյուզիվ բլոգ բաժինն է, որտեղ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների բլոգներն են: Նպատակն այն է, որ ընկերությունների ղեկավարները հնարավորություն ունենան իրենց բաժանորդների հետ շփվել անմիջականորեն:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ նմանատիպ վեբ-կայքը շատ ողջունելի է, քանի որ օրեցօր զարգանում է այսպիսի ոլորտ և այսպիսի վեբ-կայքեր ունենալու միտումը:
«Իհարկե նմանատիպ կայքերը պիտի հասանելի լինեն մեր հանրությանը, որպեսզի իրենք էլ կարողանան ամեն օր հետևել մեր նորություններին, կապի ոլորտում գտնվող բոլոր ընկերությունների նորություններին` փոքր, միջին և խոշոր ընկերությունների: Բլոգը հնարավորություն է տալիս շփվել ոչ միայն ներկա բաժանորդների, այլև հնարավոր բաժանորդների հետ: Ամենակարևորն այն է, որ միշտ կայքը թարմացվի»,-ասաց Ռալֆ Երիկյանը:
«Արմենտել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը նշեց, որ մեր իրականության մեջ նման կայքերի առկայությունը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ձևավորել «վերլուծական հասարակություն»:
Անուշ Բեղլոյանը կոչ արեց նաև բոլոր լրագրողներին և վերլուծաբաններին այս կայքի միջոցով ոչ միայն հետևել իրենց նորություններին, այլև հանդես գալ վերլուծություններով ու մեկնաբանություններով:
Նախաձեռնորղները նշեցին նաև, որ այս համադրությունը սպառողին հնարավորություն կտա հնարավորինս ամփոփ տեղեկատվություն ստանալ հեռահաղորդակցության, ինտերնետի, կապի և այլ բնագավառներիի վերաբերյալ, որով կփորձեն օգտակար լինել սպառողներին:

Placeholder