Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կանի 62-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «48-րդ միջազգային կինոքննադատների շաբաթ» մրցութային ծրագրին այս տարի Հայաստանից ներկայացվելու է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» ֆիլմը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ «Խճճված զուգահեռները» ֆիլմը Կանի կինոփառատոնում նաև ներկայացվելու է «Հայացք» մրցութային ծրագրում:
Այս տարի Կանի փառատոնին ոչ մրցութային ծրագրում ցուցադրվելու է նաև Հարություն Խաչատրյանի «Սահմանը» և Մարտուն Հարությունյանի «Հանգրվան» ֆիլմերը:
Գ. Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանն առաջին անգամ այս տարի առանձին տաղավարով մասնակցելու է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային: Ներկայացվելու է Հայաստանի կինոարտադրությունը 2006թ-ից մինչև 2008 թվականը նկարահանված շուրջ 15 ֆիլմ: «Կինոշուկային մեր մասնակցությունը հնարավորություն կտա կապեր հաստատել տարբեր ընկերությունների հետ, ինչպես նաև այն կնպաստի փորձի փոխանակմանը»,- հավելեց նա:
Այս տարի Հայաստանը կմասնակցի նաև այլ միջազգային կինոփառատոնների: Ազգային կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ ռեժիսոր Տարոն Պետրոսյանի «Հրաժեշտ Մելինեին», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմերը կներկայացվեն ապրիլի 24-ից մայիսի 3-ը կայանալիք Սիրակուզայի միջազգային կինոփառատոնին: Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը ներկայացվելու է Հյուսթոնի ամենամյա միջազգային կինոփառատոնի «Ռեմի» մրցանակաբաշխությանը, որը կայանալու է ապրիլի 17-26-ը:

Placeholder