«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԱՐԱԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ
Տնտեսություն
14:12 30/03/2009

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԱՐԱԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ

Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության հուշագիր: Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն տեխնոլոգիական, սպասարկման և սոցիալական ոլորտներում:

«Այսօր տնտեսական զարգացման գերխնդիրներից է Հայաստանում տեխնոլոգիական բևեռացման հաղթահարումը: «ԱրմնեՏել»-ը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանների զարգացմանը, այդ թվում` գյուղական համայնքների: Շարժական, ամրակցված և ինտերնետ կապի հարմարավետ ծառայությունների մատուցում, ֆերմերային համայնքի ներսում կապերի սերտացում, շարժական անվտանգության և գրագիտւոթյան մասին գյուղացիների իրազեկում ` այստեղ մեր ընկերությունը կարող է լուրջ դերակատարություն ունենալ: Կարծում ենք, այս հուշագրի ստորագրումը դրան կաջակցի», - ասաց Նեյչո Վելիչկովը:

«Նրանք, ովքեր շահագրգիռ են գյուղական համայնքների զարգացմամբ, պետք է գիտակցեն հեռահաղորդակցությունների կարևորությունը, ինչպես նոր գիտելիքներ ստանալու, այնպես էլ համայնքի ներսում և դրանից դուրս հաղորդակցման արդյունավետությունը բարձրացնելու տեսակետից: Վստահ եմ, որ «ԱրմենՏել»-ի հետ համագործակցությունը կօգնի մեր կազմակերպության` Հայաստանի խոշորագույն գյուղացիական միավորման անդամներին», - շեշտեց Հրաչյա Բերբերյանը:

Նշենք, որ այս փուլում «ԱրմենՏել»-ի և Հայաստանի ագրարագյուղացիական միավորման համագործակցության շրջանակում նախատեսվում է աջակցել ֆերմերներին հեռահախորդակցության ծառայություններով, նպաստել ֆերմերական համայնքի ներսում կապերի ամրապնդմանը` Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպության հավաքների անցկացման միջոցով:



Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԱՐԱԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ