Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայոց Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոն՝ Վահրամ Թադևոսյանը, Հայաստանում հանդես կգա համերգային ծրագրով: Համերգները նախատեսված են Երևանում (հավանաբար մայիսին), Վանաձորում, Սյունիքի մարզում, Արցախում: Այս մասին ասուլիսում ասաց երգիչը:
Ըստ Վ. Թադեոյի, համերգային ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին հատվածում հնչելու են Պուչինիի, Վերդիի, Լեոն Կավալոյի օպերաներից` լի ողբերգական տարրերով, ինչպես նաև Նեապոլյան երգեր, որոնք կկրճատեն ողբերգական երանգները: Ծրագրի երկրորդ հատվածում հնչելու է Կոմիտաս, Մակար Եկմալյան: «Մեկ-երկու ամսվա ընթացքում ցանկանում են իմ արվեստը ներկայացնել մեր հայ հանդիսատեսին ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մարզերում: Բացի արդեն կատարած երգերից, կլինեն նաև նոր ստեղծագործություններ, որոնք կկատարվեն առաջին անգամ ու մեր հանդիսատեսը կկարողանա ավելի լայն պատերակցում կազմել դասական արվեստի մասին»,- ասաց Վ. Թադեոն:
Երգչի պրոդյուսեր Սամվել Սարգսյանն էլ նշեց, որ Վաննո Թադեոն այն եզակի երգիչներից է, որն իր հոգեկերտվածքով, ակադեմիական կրթությամբ, կոմիտասյան ոգով ու գույներով անաղարտ է ներկայացնում դասական արվեստը:
Տեղեկանք. 1996թ.-ին երգիչը հրավիրվել է Բարսելոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հովանավորությամբ: Վաննո Թադեոն մասնակցել է Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին՝ շահելով դիպլոմ և Վերդիի անվան մրցանակ: Նա ավարտել է Միլանի Լա Սկալայի ակադեմիայում: Արդեն ութ տարի Վաննո Թադեոն բնակվում է Իսպանիայում՝ համերգներ ունենալով եվրոպական քաղաքների օպերային բեմերում: Ունի նաև գլխավոր դերերգեր, սակայն հիմնականում հանդես է գալիս մենահամարգենրով:

Placeholder