Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
12:51 01/04/2009
ԲԱՑՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԻՆՈ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Նկարիչների միությունում այսօր բացվեց Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի «Կերպարվեստ և կինո» բնագավառի մրցույթ-ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 3-ը: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Հիմնադրամի նախագահի խորհրդական Աիդա Խաչիկյանը նշեց, որ այսօր ցուցահանդեսում ներկայացված են 84 հայտերից 30 լավագույն աշախատանքները: Ներկայացված են քանդակներ, գեղանկարչություն, գոբելեն, գրաֆիկա, լուսանկարներ, դիզայնի տարբեր բաժիններ, ինչպես նաև կինոներ:
Ա. Խաչիկյանը նշեց, որ այդ 30 աշխատանքներն ընտրվել են երկու փուլով, իսկ այսօր ժյուրին կնտրի 3 լավագույններին, որոնք կներկայացվեն նախագահին` վերջնական ընտրություն կատարելու համար: Իսկ թե որ աշխատանքն է արժանանալու մրցանակի, այդ մասին կհայտարարվի մայիսի 15-ին մրցանակների հանձնման օրը: Մրցանակը լինելու է վկայագիր և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Աիդա Խաչիկյանի խոսքով, այս տարի մասնավորապես երիտասարդական աշխատանքների համար մասնակիցների թիվը կարելի է ասել եռապատկվել է, իսկ հատկապես «Կերպարվեստ և կինո» բնագավառի մասնակիցների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է, անցած տարի այս բնագավառում ներկայացվել էր ընդամենը 30 աշխատանք:

Placeholder