Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Mozilla-ի կողմից մշակված Firefox բրաուզերում հայտնաբերվել է ծայրահեղ վտանգավոր խոցելիություն, որի համար պատչ (ծրագիր, որը հնարավորություն է տալիս կոտրել ոչ լիցենզավորված ծրագրերը) դեռ գոյություն չունի: Ճեղքվածքի մասին հայտնել է համակարգչային ծրագրերի անվտանգության ոլորտի աշխատակից Գուիդո Լանդին, ով հրապարակել է վնասաբեր կոդի օրինակը մի քանի վեբ-կայքում: Այն տեսականորեն թույլ է տալիս ապօրինի մուտք գործել համակարգիչ և իրականացնել ցանկացած ծրագրային կոդ: Հարձակումն իրականացնելու համար անհրաժեշտ է ստիպել զոհին բացելու հատուկ ձևավորված XML ֆայլը:
Firefox-ի խոցելիությունն առկա է բոլոր օպերացիոն համակարգերի համար, այդ թվում և Mac OS X-ի ու Linux-ի: Mozilla ընկերակցությունը հաստատել է խնդիրների առկայությունը, նշելով, որ զբաղվում է համապատասխան «կարկատանի» մշակմամբ: Ակնկալվում է, որ Firefox բրաուզերի նորացված տարբերակը 3.0.8 ինդեքսով կլինի հաջորդ շաբաթվա սկզբին:
Համաձայն Net Applications-ի վիճակագրության, Firefox շուկայում զբաղեցնում է 22 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Internet Explorer բրաուզերը օգտագործում է ինտերնետ կապով ապահովված համակարգիչ ունեցողների 60 տոկոսը:

Placeholder