ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 18 ԳԵՂԱՆԿԱՐ. ՍԱՐՅԱՆ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ…
Իրավունք
12:31 02/04/2009

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 18 ԳԵՂԱՆԿԱՐ. ՍԱՐՅԱՆ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ…

Մարտի 30-31-ի գիշերը Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են հայ կերպարվեստի տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող 10-ը հեղինակների Հմայակ Հակոբյան, Սուրեն Սաֆարյան, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան, Ստեփան Աղաջանյան, Սեդրակ Առաքելյան, Մարիամ Ասլամազյան, Գևորգ Բաշինջաղյան, Խաչատուր Եսայան` 18 գեղանկար աշխատանքներ:

Նախարարությունը համոզված է, որ իր երկիրն ու մշակույթը սիրող յուրաքանչյուր քաղաքացի հիրավի վրդովմունք է ապրում դատապարտելի այդ արարքի կապակցությամբ:

Դիմելով յուրաքանչյուրին, խնդրում է կատարվածի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն 52-39-03 հեռախոսահամարով` մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչություն:
Placeholder
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 18 ԳԵՂԱՆԿԱՐ. ՍԱՐՅԱՆ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ…