ԲԱՑՎԵՑ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մշակույթ
15:16 03/04/2009

ԲԱՑՎԵՑ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Նարեկացի արվեստի միությունում այսօր բացվեց նկարչուհի Նինա Կարապետյանի «Լույս և գույն» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը տևելու է մինչև ապրիլի 9-ը:

Նկարչուհու խոսքով, ցուցահանդեսում ներկայացված են վերջին 5 տարվա նկարաները: Նա նշեց, որ ցուցահանդեսն անվանել է «Լույս և գույն», քանի որ իր ոգեշնչման աղբյուրը լույսն ու վառ գույներն են, ինչպես նաև երկինքը:

Նկարչուհին նշեց, որ 2002 թվականին Հայաստանի նկարիչների միությունում արդեն ունեցել է անհատական ցուցահանդես, իսկ 2006 թվականին Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացրել իր 14 աշխատանքները:«Ես լավատես մարդ եմ, և փորձել եմ իմ դրական տրամադրությունը նկարների միջոցով փոխանցել մարդկանց»,- ասաց նա:

Նինա Կարապետյանի խոսքով, անհատական ցուցահանդեսները միշտ նոր դրական լիցքեր են տալիս ապագայում ստեղծագործելու, նոր գաղափարները և ապրումները արտահայտելու համար:
Placeholder
ԲԱՑՎԵՑ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ