Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքում թատերական նոր ազդագիրը հուշում է, որ թատերական կյանքում նոր աշխուժություն է սպասվում: Ապրիլի 8-ից 17-ը կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 7-րդ փառատոնը:
Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կամերուն, Մեծ Բրիտանիա: Այս ինը երկրի դերասանները հայ հանդիսատեսի համար կստեղծեն մոնոներկայացուների «յուրօրինակ հրավառություն»:
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր համակարգող Մանե Մկրտչյանը, փառատոնը կբացվի Հովհաննես Բաբախանյանի «Կանտրաբաս» մոնոներկայացմամբ` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ներկայացումները կցուցադրվեն նաև Թատերական գործիչների միությունում և մեկ ներկայացում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բացման արարողությունը կլինի հրավիրատոմսերով, իսկ ներկայացումների մուտքն ազատ է լինելու:
Մանե Մկրտչյանը ասաց նաև, որ այս տարի առաջին անգամ «Արմմոնոն» ապրիլի 13-ից կանցկացվի նաև Կապանում, որտեղ այդ օրը տեղի կունենա Կապանի` Ալ. Շրիվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենքի բացման արարողությունը:
Նշենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2003 թ.-ի սեպտեմբերի 24-ից 30-ը:

Placeholder