Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան նախորդ շաբաթվա վերջին երկու տարբեր հարցազրույցներում խոսել է, այսպես կոչված, թուրքական թեմայի մասին: Ընդ որում` դրանցից մեկում Սոլանան ուղղակիորեն անդրադարձ էր կատարել հայ-թուրքական հարաբերություններին:
Թուրքական «Today’s Zaman» թերթին տված հարցազրույցում Խավիեր Սոլանան, պատասխանելով թղթակցի այն հարցին, թե կարող են արդյո՞ք ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններում ընդունվող բանաձևերը նպաստել Հայաստանի ու Թուրքիայի բարդ հարաբերությունների կարգավորմանը, ԵՄ ղեկավարը պատասխանել է. «Ես իսկապես հավատում եմ, որ պատմությունը պատմություն է: Ես չեմ կարծում, թե մենք ամեն օր այն պետք է դնենք սեղանին: Պատմությունը պետք է պատմաբաններն ուսումնասիրեն: Երկրների միջև հարաբերությունները, տվյալ դեպքում Հայաստանի ու Թուրքիայի միջև, պետք է վերանայվեն ու վերաբեռնավորվեն (restart)»: Թեև այս հայտարարության մեջ Խավիեր Սոլանան ոչ Ցեղասպանություն բառն է օգտագործել, ոչ էլ առավել ևս գնահատել է այդ հարցում Եմ անդամ երկրների որդեգրած դիրքորոշումը, այնուամենայնիվ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները վերցրել են այն ու եզրակացրել, թե` բա իմացա՞ք, Սոլանան դեմ ա ցեղասպանությունը ճանաչելուն: Դե մեր հայրենի որոշ լրատվամիջոցներ էլ ուղղակի վերցրել ու ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունը թարգմանաբար ներկայացրել են` զուգահեռաբար մտահոգություն հայտնելով (իսկ բլոգներում` նաև լիաթոք որակումներ տալով) այս կապակցությամբ: Դառնանք Սոլանային: Բոլոր դեպքերում նրա այս հայտարարությունը լուրջ ազդակ է և մտահոգության տեղիք այնուամենայնիվ տալիս է. «պատմությունը պատմաբաններին թողնելու» նրա ակնարկը բառացիորեն կրկնում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը:
Սոլանայի թուրքամետ դրևորումների մասին են վկայում նաև նրա մյուս գնահատականները: Նույն հարցազրույցում վերջինս վստահեցրել է, որ չնայած Դավոսում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի մասնակցությամբ միջադեպին, մերձավորարևելյան կարգավորման գործընթացում և ողջ տարածաշրջանում Թուրքիայի դերը չի նվազել: Ավելին` Սոլանան հարկ է համարել թուրքական թերթի միջոցով Իսրայելի կառավարությանը «մեսիջ» ուղարկել` ասելով թե ինքը խնդիրներ ունի Իսրայելի նոր կառավարության հետ. «Ես իմ էներգիայի մեծ մասը նվիրել եմ երկու երկրների միջև հարաբերություններ կառուցելուն: Դա է մեր, ինչպես նաև Թուրքիայի ու միջազգային հանրության նպատակը: Ես կարծում եմ, որ երկու պետություն բանաձևը չճանաչող Իսրայելի կառավարության հետ գործ ունենալը ավելի դժվար կլինի»:
Նույն օրը գերմանական «Hamburger Abendsblatt» թերթը իր հերթին է հարցազրույց հրապարակում, որտեղ Խավիեր Սոլանան խոսելով Թուրքիայի ԵՄ անդամակցության խնդրի շուրջ, բառացիորեն ասել է. «Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և դա համաձայնեցվել է ԵՄ անդամների միջև: Առանձին կետերի շուրջ բանակցություններն առաջ են ընթանում: Ես Թուրքիային ԵՄ վերցնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում»: Այս դեպքում ևս Սոլանայի պրոթուրքական ռևերանսները կասկածի տեղ չեն թողնում: Ո՞րն է պատճառը: Պատճառներն, ըստ էության, կարելի է գտնել հենց նույն հարցազրույցներում, ինչպես նաև այն որոշումների մեջ, որոնք կայացվեցին G20-ի ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովներում:
Հասկանալի է, որ Թուրքիան իր ծավալներով, աշխարհագրական դիրքով, տնտեսական ու քաղաքական նշանակությամբ այսպես թե այնպես Եվրոպայի համար կարևորագույն նշանակություն ունի: Այն յուրահատուկ միջանցք է ու միաժամանակ նաև` բուֆեր: Այսպես` եվրոպական անվտանգության համատեքստում խիստ կարևորվող էներգետիկ անվտանգության ապահովումն` առանց Թուրքիայի մասնակցության, կարելի է ասել խիստ բարդ է, եթե ոչ անհնարին: Հասկանալու համար դա ընդամենը պետք է ապակոդավորել ու բանաձևել Եվրոպական էներգետիկ անվտանգության ռազմավարությունը` էներգետիկ աղբյուրների ու տարանցման ուղիների դիվերսիֆիկացում այնպես, որ հնարավորինս շրջանցվի Ռուսաստանը: Քարտեզի վրա թույլ հայացքն անգամ ցույց կտա, որ Եվրոպան էներգետիկ աղբյուրներին կապող և Ռուսաստանը շրջանցող միակ միջանցքը Թուրքիան է: Այս գործոններն ակնհայտ են, մնում է միայն խնդիրն ակտուալ դառնա: Դրան էլ նպաստեց այս տարվա ձմեռը. սառնամանիքի պայմաններում ռուս-ուկրաինական գազային պատերազմի արդյունքում գազազուրկ դառած եվրոպացիներն հնարավորինս շուտ էներգետիկ դիվերսիֆիկացիա իրականացնելուն այլընտրանք չունեին: Ահա Թուրքիային սիրաշահելու առաջին նախապայմանը:
Երկրորդն, ինչպես նշեցինք, Թուրքիայի յուրահատուկ բուֆեր լինելու հանգամանքն է: Թուրքիան է զբաղեցնում աշխարհագրական այն տարածքը, որը խաղաղության ջատագով Եվրոպային կապում է աշխարհի ամենաթեժ տարածաշրջանի` Մերձավոր ու Միջին Արևելքի հետ: Ասել է թե, Թուրքիայի կայությունը կենսական նշանակություն ունի Եվրոպայի համար` սրանից բխող բոլոր հետևանքներով. քաղաքական աջակցություն թուրքական պետությանը, իշխանություններին, ինչպես նաև որոշակի դերակատարության պատվիրակում:
Այսպես, արդեն հայտնի է, որ Իրաքից ամերիկյան ու դաշնակիցների զորքերն առաջիկայում դուրս են բերվելու: Բնականաբար, Արևմուտքում քչերն են համոզված, որ Իրաքի իշխող ռեժիմը կարող է միայնակ գլուխ հանել այդ «վառոդի տակառից» և հասկանալի է, որ Իրաքին շրջապատող պրոարևմտյան ռեժիմները` դաշնակիցների համաձայնությամբ, իհարկե, որոշակի ստաբիլիզացիոն ֆունկցիաներ են իրականացնելու: Անշուշտ քրդական հարցում հետաքրքրված միևնույն ժամանակ բավականին փորձ կուտակած Թուրքիան այս ամենից անմասն չի մնալու: Սրան գումարենք նաև Թուրքիայի դերը «չարի առանցքի» երկրներին` Իրանին ու Սիրիային զսպելու հարցերում, և պարզ կդառնա այդ երկրի արժեքն Արևմուտքի համար: Ավելին` ռազմա-քաղաքական առումով Թուրքիայի դերն առաջիկայում էլ ավելի կմեծանա. Ղրղզստանում «Մանաս» ռազմաբազայի փակմանը զուգընթաց ԱՄՆ-ն, որը Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու լուրջ դերակատարություն ստանձնելու ռազմավարություն է հրապարակել, միջանկյալ ռազմական հարթակի որոնումների մեջ է, և չի բացառվում, որ նրա ընտրությունը կանգ առնի հենց Թուրքիայի վրա (արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ «Մանասին» փոխարեն ԱՄՆ-ը օգտագործելու է Տրապիզոնում կառուցվող նոր ռազմաբազան):
Այսքանով Եվրոպայի կյանքում Թուրքիայի դերակատարությունը չի սպառվում: Խիստ կարևոր է նաև այն հանգամանքը, որը Սոլանան իր հարցազրույցում անվանել է «մահմեդական բնակչությամբ ժողովրդավարություն»: Թուրքիան այսօր Արևմուտքի համար թանկ է նաև իսլամական աշխարհին, հատկապես դրա ֆունդամենտալիստական դրսևորումներին հակազդելու համար: Իսլամական հասարակությունում եվրոպական տիպի պետության կառուցումը (անգամ` դրա իմիտացիան) չափազանց ողջունելի է և Եվրոպան չի կարող հակաթուրքական հռետորաբանության մեջ հեռուն գնալ` կթուլացնի ինքն իրեն մյուս իսլամական երկրների հետ հարաբերություններում:
Սրանք են հիմնական գործոնները, որոնք ազդում են ժամանակակից թուրք-եվրոպական հարաբերությունների վրա: Սակայն ինչն է այստեղ ուշագրավ. Թուրքիան ձգտում է էլ ավելիին` ԵՄ-ին անդամակցության, իսկ Եվրոպան դեմ է դրան` անշուշտ չհրապարակելով դրա իրական պատճառները: Պատճառները, թերևս, բոլորին է հայտնի` եվրոպական ինտեգրացիայի հիմքում քաղաքակրթական միասնությունն է, և Թուրքիան, այդտեղ անելիք չունի ոչ այսօր, ոչ էլ մոտ ապագայում: Սա այն է, ինչ մտածոմ են բոլորը, բայց որևէ մեկը բարձրաձայն չի արտահայտվում: Բնականաբար, խաղն էլ կառուցվում է այս ելակետից. Եվրոպական երկրներն իրենց մերժումը փաթեթավորում են տարբեր խնդիրներով` Հայոց ցեղասպանություն, հայ-թուրքական սահման, թուրքական ժողովրդավարության հարցեր, պետության կառավարման գործում ռազմական էլիտայի չափից մեծ դերակատարություն, խոսքի ու դավանանքի ազատության և այլն: Այսինքն պատրվակները չափից շատ են և Եվրոպան այստեղ լայն ընտրության հնարավորություն ունի: Դե իսկ Թուրքիան էլ իր հակաքայլներն ունի` բացի վերը նշված գործոնների խաղարկումից, թուրքական դիվանագիտությունը փորձում է դիվիդենտներ ապահովել անգամ մանրուք համարվող հարցերում: Դատեք ինքներդ` ՆԱՏՕ-ի երկրները կողմ են, որպեսզի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղար դառնա Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, իսկ Թուրքիան դեմ է: Որպես պատճառ նշվում է, թե Դանիայի վարչապետը ժամանակին ներողություն չի խնդրել դանիական թերթերում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը հետևած սկանդալի ժամանակ: Ավելորդ չէ նշել, որ Անկարայի հասցեին Սոլանայի գովաբանությունն արվել է հենց այն համատեքստում, որ Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք կբերվի: Ահա և ողջ պատմությունը:
Ինչ վերաբերում է Սոլանայի հայտարարության այն հատվածին, որը շոշափում է Հայկական հարցի թեման, ապա կարծում ենք, այն արձագանք թողնել չի կարելի: Ընդամենը պետք է Սոլանային հասկանալի լեզվով ասել այն մասին, որ պատմությունը միայն պատմաբանների գործը չէ, ավելին` այն առավելապես վերաբերում է մերօրյա գործիչներին ու հատկապես կարևորագույն որոշում կայացնողներին: Չենք կարծում, թե ԵՄ ղեկավարը չգիտի այն մասին, որ ժամանակակից եվրոպական համայնքը հենց պատմության դասերը լավ սերտելու արդյունք է: Փաստ է` եվրոպական ինտեգրացիային զարկ տրվեց այն պահին, երբ պատմական անցքերի էությունն ու բովանդակությունն ադեկվատ գնահատական ստացան ու պարզ դարձավ, որ առաջին և հատկապես երկրորդ աշխարհամարտի նման երևույթներն Եվրոպայում այլևս տեղ չպիտի ունենա: Ուստի վատ չէր լինի, որ այս փաստը հրապարակավ ասվեր պարոն Սոլանային: Իսկ թե ինչի է հանգեցնում պատմությունը պատմաբաններին թողնելը, կարծում ենք, այստեղ ևս Սոլանան պակաս գիտելիքներ չունի: Պարզապես կոնյուկտուրան թույլ չի տալիս այդ մասին խոսել: Չի բացառվում, որ մի օր այն դառնա պայքարի գլխավոր զենքը:

Placeholder