Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում արտակարգ իրավիճակներում պատշաճ բուժօգնություն ցույց տալու, հիվանդանոցների պատրաստվածությունն ուսումնասիրելու ու ընդհանրապես, բուժհաստատությունների վիճակն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ ընգրկվել են հանրապետության առողջապահության նախարարության, առողջապահության կազմակերպության ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ: Այս մասին այսօր առողջապահության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպած ասուլիսում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Նրա խոսքով, այս առիթով արդեն բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Բացի այդ, կազմվել է փաստաթուղթ, որտեղ նշված է Հայաստանում տիրող իրավիճակը: «Քննարկումնների արդյունքում բոլոր կողմերն արդեն առաջարկություններով են հանդես եկել, ու նշվել է, թե առաջնային որ քայլերն են համարվում, և թե ինչ պետք է արվի: Մենք այսպես՝ քայլ առ քայլ պետք է կարողանանք հասնել մեր նպատակին»,-ասաց Ա. Ռոստոմյանը:
Ըստ նրա, ծրագրով այս տարի նախատեսվում է Հայաստանում գտնվող բոլոր հիվանդանոցների գնահատման աշխատանքներ կատարել: Մասնագետի խոսքով, արդեն իսկ զգալի են առողջապահության նորարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցություն դրական արդյունքները: Սակայն նա նկատեց, որ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, բայց նաև նշեց, որ եթե այդ միջոցները չկան կամ չեն բավարարում, չի նշանակում, որ ոչինչ չպետք է արվի: «Մենք պետք է անենք այն ամենը, ինչի հնարավորություններն ունենք»,-ասաց Ա. Ռոստոմյանը:
Նշենք, որ աշխատանքային խումբն աշխատանքային այցով եղել է Իսրայելում ու ուսումնասիրել է տեղի հիվանդանոցների վիճակն ու նրանց պատրաստվածության աստիճանը: Այցից հետո, համեմատելով տեղի ու Իսրայելի հիվանդանոցների պատրաստվածության աստիճանը, բժշկական կենտրոնի տնօրենը նկատում է, որ Հայաստանում դեռևս «գործ կա անելու»:

Placeholder