ԿԻԲԵՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՏԱՐՈՒՄ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ԾԱԽՍՎԵԼ
Տնտեսություն
12:08 08/04/2009

ԿԻԲԵՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՏԱՐՈՒՄ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ԾԱԽՍՎԵԼ

Վերջին վեց ամիսներին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ավելի քան 100 մլն դոլար է ծախսել հակերներից իրենց համակարգիչները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով Պենտագոնում կիբեռպաշտպանության հարցերով պատասխանատու Ջոն Դևիսին: Նա ասել է, որ շատ պետություններ այժմ մեծ գումարներ են ծախսում կատարելագործելու կիբեռտեխնոլոգիաները, ինչի հետ կապված ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է մեծ գումարներ ծախսի ինտերնետ հարձակումներից պաշտպանվելու համար:

Պաշտոնյան կոնկրետ երկրներ չի նշել, սակայն CNN-ը գրում է, որ Պենտագոնի` Կոնգրեսի առջև ներկայացրած հաշվետվության մեջ մեծ մտահոգություն է արտահայտված Չինաստանի վերաբերյալ: Ամերիկացի զինվորականները կարծում են, որ Չինաստանը վիրուսներ է մշակում թշնամու համակարգիչները վնասելու նպատակով, միաժամանակ միջոցառումներ է ձեռնարկում իր համակարգիչների պաշտպանության համար: Հաշվետվության մեջ ասված է, որ 2008-ին ԱՄՆ կառավարության համակարգչային համակարգերը հարձակման են ենթարկվել Չինաստանի կողմից: Դևիսը նաև ասել է, որ վիրուսները գալիս են նաև Պենտագոնի ներսից:

Օրերս ԱՄն պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա երկու տարում կիբեռ փորձագետների թիվը Պենտագոնում եռապատկվել է և կազմել 250 մարդ:
Placeholder
ԿԻԲԵՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՏԱՐՈՒՄ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ԾԱԽՍՎԵԼ