ԼՂՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Տնտեսություն
11:30 09/04/2009

ԼՂՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2008 թվականին հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ կառավարության արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանը, նույն վարչության տրանսպորտի բաժնի պետը, «Արցախէներգո», «Արցախգազ», «Արցախկապ», «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենները: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով, որ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինել հետևողական ու սկզբունքային:

Հաշվի առնելով արտադրական ենթակառուցվածքների ռազմավարական նշանակությունը` Բակո Սահակյանը նշել է, որ նման խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ և տեղի կունենան եռամսյակը մեկ անգամ, ինչը հնարավորություն կտա ավելի օպերատիվ կերպով վերահսկել ոլորտում իրականացվող աշխատանքը:

Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:
Placeholder
ԼՂՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ