ԲԱՑՎԵՑ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Առողջություն
14:30 10/04/2009

ԲԱՑՎԵՑ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» խորագրով միջազգային մասնագիտացված առողջապահական ցուցահանդեսն այս տարի ութերորդ անգամ մեկնարկեց: Այն կազմակերպվել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության և առողջապահության նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների ու ծառայությունների շուկայում աշխատող մանագետներին: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը կարևորեց ցուցահանդեսը ու կարդաց նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը:

Այն փաստը, որ ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 տեղական ու միջազգային կազմակերպություններ, նախարարի խոսքով, հավաստում է այն մեծ հետաքրքրության մասին, որ դրսևորվում է Հայաստանի առողջապահության համակարգի նկատմամբ: Ըստ նախարարի, մասնավորապես, վերջին տարիներին համակարգում կատարվել են էական ներդրումներ. բարձրացվել են մասնագետների գիտելիքներն ու ձեռքբերումները: Այս ամենով հանդերձ, նախարարը նշել է, որ համակարգում առկա են մի շարք հիմնախնդիրներ, իսկ դրանք վերացնելու համար պետք է մոբիլիզացնել ու համադրել հանրության, միջազգային կազմակերպությունների, բժշկական ու դեղագործական ընկերությունների և անհատների ջանքերը:

«Այդ հիմնախնդիրների լուծումն այսօրվա տնտեսական ու սոցիալական պայմաններում մեզանից պահանջում է առավել կազմակերպվածություն, նվիրվածություն ու արդյունավետություն մեր առջև դրված հիմնական նպատակի՝ բնակցության առողջության ապահովումն ու պահպանությունը բարելավելու համար»,-ասել է նախարարը: Նա նաև նկատել է, որ ցանկացած առողջապահական համակարգը ծախսատար է, հետևաբար՝ հիմնական շեշտադրումները պետք է դնել ծառայության մատչելիության, անվտանգության, արդյունավետության և որակի վրա:

Նշենք, որ վերջին տարիներին նկատելի է ցուցահանդեսի տարածքի աճ: Ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների 25%-ն արտասահմանյան ընկերություններ են: Դրա համար էլ, այն մասնակիցներին ու այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձեռքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
Placeholder
ԲԱՑՎԵՑ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ