Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ այսօր հրավիրված ասուլիսում Նախագահ Սերժ Սարգսյանը, գնահատելով անցած մեկ տարին, նկատեց, որ այն լի էր տարբեր իրադարձություններով և միևնույն ժամանակ հնարավորությունների տարի էր:
«Կարծում եմ, պետությունն ու հասարակությունը բավականաչափ հասունացան` ավելին, քան հնարավոր էր սովորական պայմաններում»,- ընդգծեց նախագահը և թվարկեց այն բոլոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են անցնող մեկ տարում. Խորացել են հարաբերությունները բարեկամների ու գործընկերների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացն առավել արդյունավետ է դարձել, մեկնարկել է հայ-թուրքական երկխոսությունը, ի դեմս Ազգային անվտանգության խորհրդի նոր գործելաոճի, Հանրային խորհդրի ստեղծման, արտախորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցությունների, նոր էլեմենտներ են ներդրվել երկրի ներքաղաքական կյանքում:
Խոսելով մարտահրավերների մասին` նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ անցնող տարվա ընթացքում, ինչպես նաև այսօր Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը տնտեսական ճգնաժամն է: Նախագահի ներկայացմամբ, թեև ճգնաժամը համաշխարհային բնույթ ունի, սակայն այն Հայաստանում նաև յուրահատուկ դրսևորում ունի` պայմանավորված այն հանգամանքով, որ նախ` նվազել են արտերկրից մասնավոր տրանսֆերտենրի ծավալները, և երկրորդ` սեզոնային արտագնա աշխատանքների մեկնող մարդկանց զգալի մասը մնացել է հայրենիքում:
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում տնտեսական ճգնաժամի հետևանքների նվազեցման համատեքստում Հայաստանի կառավարության գործունեությունը, նախագահը հասկացնել տվեց, որ ինքը գոհ է կառավարությունից: «Ես գոհ եմ, որ կարողացանք կադրերի ճիշտ ընտրություն կատարել»,- ընդգծեց նախագահը` միևնույն ժամանակ նշելով, որ կառավարության հասցեին հնչող քննադատությունը բնական ու օրինաչափ է համարում:
Տեղեկացնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց ընդհանուր առմամբ 60 հարցի` շուրջ 160 րոպե ակտիվ շփման մեջ գտնվելով հանրապետության գրեթե բոլոր լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների հետ: Նկատենք նաև, որ նախագահականն այսօր ևս աչքի էր ընկել նորամուծությամբ. Ասուլիսին հրավիրվել էին նաև մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր իրենց հարցադրումներով հնարավորություն ընձեռեցին նախագահին անդրադառնալ խնդիրների հնարավորինս լայն շրջանակի:

Placeholder