Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց «Ջան-ջան» երգով նախամրցութային քվեարկություն արդյունքներով ապրիլի 10-ի տվյալներով հավաքել են ձայների 10,6 տոկոսն ու հայտնվել առաջին հորիզոնականում:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2009» պաշտոնական կայքում անցկացվում է մրցույթի մասնակից երկրների օգտին նախամրցութային քվեարկություն: Արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչ Հայսել-Արաշ զույգը հավաքել է ձայների 10,5 տոկոսը: Առաջատարների եռյակում է հայտնվել նաև Ռուսաստանը, իսկ այնուհետև` Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Լիտվան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան:
Իսկ ահա աշխարհի ամենահայտնի «Uilyam Hill» բուքմեյքերական ընկերություններն ամենաբարձրը գնահատում են Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակի հաղթանակը, ով կատարելու է «Հեքիաթ» երգը: «Gamebookers» ընկերությունը նույնպես մեծ է գնահատում նրա հաղթելու հնարավորությունները:
Տարբեր բուքմեյքերական ընկերությունների գնահատմամբ, խոշոր խաղադրույքներ են արվում նաև Հունաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Շվեդիայի ներկայացուցիչների հաղթանակի վրա։
Բուքմեյքերների կարծիքով, ոչ մեծ շանսեր ունեն Բուլղարիան, Գերմանիան, Մակեդոնիան, Ալբանիան և մի շարք այլ երկրները ներկայացնողները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մոսկվայի «Օլիմպիսիկի» մարզադահլիճում: Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու համապատասխանաբար Չեռնոգորիան, Չեխիան, Բելգիան, Բելառուսը, Շվեդիան, Հայաստանը, Անդորան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը, Բուլղարիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան:
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Այն բացելու է Խորվաթիան, այնուհետև ըստ հերթականության` Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է:
«Եվրատեսիլ 2009»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 16-ին:

Placeholder