Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին:
Հանրապետության Նախագահ գոհունակություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության և մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական ու խորհրդատվական աջակցության համար: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելուն վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իշխանություններն անելու են հնարավորը առկա կարողություններն ու ֆինանսական հնարավորություններն արդյունավետորեն օգտագործվելու` տնտեսության առավել տուժած ոլորտներին և հասարակության կարիքավոր խմբերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է Լոնդոնում վերջերս տեղի ունեցած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Վերջինս հավաստել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, հաշվի առնելով իրական կարիքները, այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Մասուդ Ահմեդին, ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը:
Մասուդ Ահմեդին ևս մեկ անգամ ողջունել է լողացող փոխարժեքի և ֆինանսական կայունության պահպանմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՀՀ իշխանությունների վճռականությունը` շարունակելու նախատեսված բարեփոխումների ծրագրի իրականացումը:

Placeholder