առաջին անգամ Հայաստանում. ԲարՔեմփը` ոչ-ֆորմալ ՏՏ կոնֆերանս
Տնտեսություն
11:39 14/04/2009

առաջին անգամ Հայաստանում. ԲարՔեմփը` ոչ-ֆորմալ ՏՏ կոնֆերանս

2009թ.-ի ապրիլի 17-19-ը Երևանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շենքում Հայաստանում առաջին անգամ կկայանա ԲարՔեմփը` բաց, ոչ-ֆորմալ ՏՏ կոնֆերանսը: Ինչպես տեղեկացնում է ԲարՔեմփ Երևանի կազմակերպիչ թիմը, ԲարՔեմփ Երևանը կմեկտեղի Տեղեկատվական Տեխնոլոգիաների, հատկապես Ինտերնետի և նոր տեսակի մեդիաների ոլորտների մասնագետներին, գործարարներին, ուսանողների, լրագրողների, բլոգերների և բոլոր նրանց, ովքեր ինտերնետն օգտագործում են իրենց աշխատանքում։

«Ի՞նչ է ԲարՔեմփը
Բարքեմպը Նոր Մեդիաների և Ինտերնետի թեմաներով միջոցառումներ կազմակերպելու նորարարական ձևաչափ է: Բարքեմպի փիլիսոփայությունն է՝ բոլոր պրեզենտացիաները արվում են մասնակիցների կողմից, չկան հատուկ հրավիրված բանախոսներ: Հակառակ ավանդական կոնֆերանսի, այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո, քանի որ մասնակիցներն ուղղակի սպիտակ թղթի վրա, ըստ ժամերի, դասավորում են իրենց պրեզենտացիաների թեմաները։ Բարքեմփերը, սովորաբար, կազմակերպվում են կամավորների կողմից։

ԲարՔեմփ Երևանը
Մոտավոր հաշվարկներով, ավելի քան 200 մարդ կմասնակցի բարքեմպ Երևանին (որոնցից մեկ-երկու տասնյակ բլոգերներ և նոր մեդիաների մասնագետներ արտերկրից)։

ԲարՔեմփի մասին մանրամասներ ճշտելու համար այցելեք մեզ http://www.barcamp.am հասցեում, այնտեղ է նաև իրականացվում է մասնակիցների օն-լայն գրանցում»:
http://www.panorama.am/en/economy/2009/04/14/barcamp/
http://www.panorama.am/ru/economy/2009/04/14/barcamp/
Placeholder
առաջին անգամ Հայաստանում. ԲարՔեմփը` ոչ-ֆորմալ ՏՏ կոնֆերանս