ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅԱՆ 4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Տնտեսություն
17:55 14/04/2009

ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅԱՆ 4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կատարեց Երևանի ամերիկյան անկյան նոր սրահի բացումը մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարևանությամբ: Հանդիսությունը միաժամանակ նշանավորեց Երևանի ամերիկյան անկյան գործունեության չորրորդ տարեդարձը:

Իր բացման խոսքում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասաց. «Միացյալ Նահանգներն ունի ամերիկյան ժողովրդավարական արժեքների և գաղափարների տարածման երկարատև պարտավորություն` աջակցելով ողջ աշխարհի մարդկանց միջև բաց երկխոսությանը»:
Ամերիկյան անկյունները փոքր, ամերիկյան ոճի գրադարաններ են, որոնք ներկայացնում են տարբեր ձևաչափերի տեղեկատվություն Միացյալ Նահանգների մասին, մասնավորապես` հանրամատչելի տեղեկատու գրականություն, գեղարվեստական գրականություն, ամսագրեր և տեսանյութեր: Ամերիկյան անկյունների հաճախորդներն օգտվում են նաև ինտերնետային կապով համակարգիչներից ու մասնակցում են կազմակերպվող տարբեր դասախոսությունների ու սեմինարների: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են և յուրաքանչյուր ոք կարող է օգտվել: Ներկայումս գործող ամերիկյան անկյունների ցանցը ներառում է ավելի քան 400 այդպիսի գրադարան ամբողջ աշխարհում, որոնք ձևավորվել են ԱՄՆ պետքարտուղարության ու հյուրընկալ երկրի կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագիրը պաշտոնապես սկսվել է 2005թ-ի ապրիլին, երբ ԱՄՆ դեսպանությունը հիմնադրեց առաջին անկյունը Երևանում: Անցած 4 տարիների ընթացքում ավելի քան 35 հազար մարդ է այցելել Երևանի ամերիկյան անկյուն: Բացի Երևանից գործում են նաև Գյումրու, Վանաձորի և Կապանի անկյունները:
Placeholder
ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԿՅԱՆ 4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ