Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հայտարարում է, որ իր դուստր ընկերության` «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն է նշանակվել Իգոր Կլիմկոն: Նա այդ պաշտոնում փոխարինել է Նեյչո Վելիչկովին: Վերջինս լքել է ընկերությունը 2009 թվականի ապրիլի 2-ին: Իգոր Կլիմկոն կստանձնի իր պարտականությունները 2009 թվականի ապրիլի 27-ից: Այս մասին հայտնում են «Արմենտելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մեկնաբանելով այս նշանակումը` «Վիմպլեկոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսն ասել է. «Իգորի ղեկավարման օրոք «Beeline»-ը աճի բարձր տեմպ է ցուցաբերել Տաջիկստանի շուկայում: Հայաստանում մեր գործառնությունների ծավալը զարգացման էլ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ ընկերության գործունեությունը ներառում է կապի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում` ամրակցված հեռախոսակապ և լայնաշերտ Ինտերնետ-հասանելիություն: Վստահ եմ, որ Իգորը և «ԱրմենՏել»-ի թիմը մեծ ներդրում կունենան բոլոր ուղղություններով մեր դիրքերն ամրապնդելու գործում»:
«Ինձ միշտ հետաքրքրել է նոր հավակնորդ խնդիրների լուծումը>, - նշել է Իգոր Կլիմկոն ու հավելել. «Այսօր ես դրանց թվին եմ դասում առաջին հերթին «ԱրմենՏել»-ի զինանոցում ունեցած բոլոր կապի միջոցների միավորումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հիման վրա նոր ծառայությունների մշակումը, շարժական բիզնեսում մեր դիրքերի ամրապնդումը և մեր սերվիսի որակի հետագա բարելավումը` մնալով երկրի խոշորագույն ընկերություն»:
Իգոր Կլիմկոն ծնվել է 1969 թ. հունիսի 7-ին Կալինինգրադի մարզի Բալտիյսկ քաղաքում: 1993 թ. ավարտել է Կալինինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարության առընթեր Ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագետի որակավորում: 2002թ. նա ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Սանկտ-Պետերբուրգի միջազգային մենեջմենթի ինստիտուտում (IMISP):
1994-1998 թթ. զբաղեցրել է Ռուսաստանի Խնայբանկի (Սբերբանկի) սպասարկման սրահի ղեկավարի տեղակալի, ղեկավարի, իրավաբանական վարչության տնօրենի պաշտոնները:
1998 թ. Իգոր Կլիմկոն երիտասարդ մասնագետների խմբի կազմում դարձել է Կալինինգրադի տարածաշրջանին առաջին GSM ցանցի կառուցման նախաձեռնողը:
2002-2006 թթ. եղել է «Էքստել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (Կալինինգրադի մարզի բջջային օպերատոր, որը 2002թ. ձեռք է բերվել «Վիմպելկոմ»-ի կողմից):
2006 թ. նշանակվել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի Կալինինգրադյան մասնաճյուղի տնօրեն:
2008 թվականից զբաղեցրել է «Տակոմ» ԲԲԸ-ի (բջջային կապի օպերատոր, «Վիմպելկոմի» ձեռք բերված ընկերությունը Տաջիկստանում, ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնը:

Placeholder