«ՌՈՒՍԿԻ ՄԻՐ» ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ՄԵԿԱՄՅԱԿԸ
Կրթություն, գիտություն
16:17 15/04/2009

«ՌՈՒՍԿԻ ՄԻՐ» ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ՄԵԿԱՄՅԱԿԸ

«Ռուսկի միր» հիմնադրամի ռուսական կենտրոնը, որը գործում է Երևանի պետական համալսարանում, նշում է իր առաջին ծննդյան տարեդարձը: Այդ կապակցությամբ Երևան են այցելել այդ հիմնադրամի կառավարման գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Բոնդարչուկը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնի փոխտնօրեն Վերա Ստեպանենկոն և այլոք:

Ամփոփելով մեկ տարվա արդյունքները, Նիկոնովը նշեց, որ Կենտրոնը վատ չի աշխատում: Մեկ տարվա ընթացքում նրա այցելությունների քանակը հասել է 7,5 հազար մարդու, որոնց թվում են համալսարանի ուսանողներ, դպրոցականներ ոչ միայն Երևանից, այլ նաև հարևան գյուղերից: Կենտրոն են այցելում նաև ռուսական համայնքի ներկայացուցիչները:

«Առաջին փորձը իրեն արդարացրեց և մենք մեր կողմից պետք է անենք ամեն ինչ, որպեսզի, Կենտրոնի աշխատանքը ավելի արդյունավետ լինի: Այսօր Կենտրոնը ստացել է ևս հազար գիրք, և դա դեռ շարունակվելու է»,- ասաց Նիկոնովը:

Այս տարի ավելի քան 150 միավորով ավելացել է Կենտրոնի տեսանյութերի հավաքածուն: «Կենտրոնը տալիս է ռուսերեն լեզվի ուսուցման բոլոր հնարավորությունները. Գրքեր, ձայնա և տեսանյութեր, ռուսական մշակույթի հետ շփման հնարավորություններ»,- նշեց Հիմնադրամի կառավարման նախագահը: Բացի այդ, «Ռուսկի Միր» հիմնադրամը մտադիր է ներդնել մեթոդական սեմինարների անցկացում` ռուսաց լեզվի, գրականության և պատմության դասավանդման համար: Նման առաջին սեմինարները կանցկացվեն արդեն մոտ օրերս: «Մենք մտադիր ենք հետագայում «Ռուսկի միր» հիմնադրամի թոշակներ տրամադրել, որպեսզի ռուսերեն լեզու ուսումնասիրող ուսանողները կարողանան սովորել ռուսական բուհերում»,- տեղեկացրեց Նիկոնովը:

Հիշեցնենք, որ ռուսական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 8-ին` «Ռուսկի միր» հիմնադրամի ու ԵՊՀ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի զարգացմանն ու տարածմանը:
Placeholder
«ՌՈՒՍԿԻ ՄԻՐ» ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ՄԵԿԱՄՅԱԿԸ