ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ
Տնտեսություն
15:43 15/04/2009

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ

«Մենք վստահ ենք Հայաստանի տնտեսության վրա: Այն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ավելի քիչ է ազդվել, քան Եվրոպան և Ամերիկան: Մենք շարունակելու ենք մեր ներդրումները Հայաստանում»,- «ՍԱՍ» սուպերմարկետում շրջայց կատարելուց հետո լրագրողներին ասաց Սևծովյան բանկի նախագահ Հայրեթթին Կապլան:

Ըստ նրա, իրենք Հայաստանում ունեն 17 միլիոն դոլարի փաթեթ` սկսած բանկային համակարգից, էներգետիկ բնագավառից մինչև մանրածախ առևտուր: «Էներգիայի բնագավառում մենք մի քանի նախագծեր ունենք, որոնք դեռ մշակման փուլում են, բայց ուզում ենք Հայաստանում մեր կապիտալն ընդլայնենք ու մեր ներկայացուցչությունը ավելի հզորացնենք»,- ասաց բանակի նախագահն ու հավելեց, որ ունեն նաև մի շարք այլ նախագծեր, որոնց իրականացման համար պետք է նոր ներդրումներ կատարել:

Հ. Կապելան Հայաստանում կատարած ներդրումները համարում է արդարացված:
Նա նաև նշեց. «Վերջին տարիների ընթացքում կրկնակի ենք դարձրել մեր փաթեթը: Դա մինչև ճգնաժամն է եղել: Մեր բաժնետերերը ստացել են մեր աջակցությունը: Ճգնաժամի պայմաններում մենք կարող են գումարներ վերցնել միջազգային շուկայից, որպեսզի կարողանանք ֆինանսավորել մեր նախագծերը»:

Ի դեպ, ինչպես նշեց Սևծովյան բանկի նախագահը, ճգնաժամն իրենց չի վախեցնում: Նա նշեց, որ փորձելու է Հայաստանի կառավարության և մասնավոր հատվածի հետ քննարկել մի շարք իրենց հետաքրքրող նախագծեր, որոնք էլ պատրաստ են ֆինանսավորել: «Ճգնաժամի պայմաններում մեր օրենքը թելադրում է, որ աջակցենք այն երկրներին, որոնք ունեն տնտեսական խնդիրներ: Մենք լավ գիտենք մեր տարածաշրջանը և գիտենք` որտեղ ներդրում անել և ինչպես շարունակել զարգացումները»,- ասաց նա:

Իսկ թե ինչով է պայմանավորված Սևծովյան բանկի նախագահի այցը հենց «ՍԱՍ» սուպերմարկետ, Հ. Կապլան նշեց, որ իր կարծիքով, այն հայաստանյան խոշոր սուպերմարկետներից է, ու իրենց «լավ հաճախորդն» է. «Ցանկացանք տեսնել` ինչ ենք ֆինանսավորում»:
Placeholder
ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ