ԵՂԵՎՆԻ` ՍԻԴՈՐԿԻՆԻ ԹՈՔԵՐՈՒՄ
Առողջություն
13:34 17/04/2009

ԵՂԵՎՆԻ` ՍԻԴՈՐԿԻՆԻ ԹՈՔԵՐՈՒՄ

Շոկահար ռուս բժիշկները, ովքեր թոքերի ուռուցք ախտորոշմամբ վիրահատում էին 28-ամյա Արտյոմ Սիդորկինին, վիրահատության ժամանակ բացահայտել են, որ հիվանդի թոքերում աճում է 5 սմ երկարությամբ եղևնու ծառ: Այս մասին հաղորում է «Dailymail.co»-ն` հղում անելով ռուսական «Комсомольская газета»-ին:

Բժիշկներն ասել են, որ Սիդորկինը հավանաբար կուլ է տվել եղևնու սերմ, որը հետագայում սկսել է աճել նրա թոքերում:
Ըստ բժիշկների, հիվանդը բողոքել է կրծքավանադակի շրջանում ուժեղ ցավերից, և հազալիս թոքերից արյուն է արտադրվել:

Նրանք նշել են, որ իրենք պարզապես համոզված էին, որ Սիդորկինը տառապում էր թոքերի քաղցկեղով: «Մենք 100 տոկոսով համոզված էինք, որ դա ուռուցք է: Մենք այն տեսել էինք ռենգենյան ճառագայթներով: Ուստի կարծեցինք, որ այն ուռուցք է ու նշանակեցինք վիրահատություն»,- ասել է վիրահատող բժիշկ Վլադմիրի Կամաշևը:

«Իրականում շատ ցավոտ էր, բայց ես որևէ օտար մարմին չէի զգում ներսումս»,-ասել է Սիդորկինը` ավելացնելով, որ չափազանց երջանիկ է, որ այն ուռուցք չէր:
Placeholder
ԵՂԵՎՆԻ` ՍԻԴՈՐԿԻՆԻ ԹՈՔԵՐՈՒՄ