ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՕՊԵՐԱՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ԴԻՄԱԿ» ՄՐՑԱՆԱԿԻ
Մշակույթ
11:38 20/04/2009

ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՕՊԵՐԱՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ԴԻՄԱԿ» ՄՐՑԱՆԱԿԻ

Ռուսաստանում անցկացված «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանն այս տարի ներկայացված էր նաև հայ ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրած «Օրփեոս» օպերան, որը լավագույնն է ճանաչվել` օպերային լավագույն ռեժիսուրա անվանակարգում ու արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակի: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարությունից:

Օպերան բեմադրվել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոնում:

Առաջիկայում Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ երևանյան բեմում կլինի Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որը կնվիրվի մեր օպերային թատրոնի 75-ամյա հոբելյանին:

Գեորգի Իսահակյանը երկար տարիներ դասավանդում է Պերմի տեղի արվեստի և մշակույթի ինստիտուտում: Գեորգի Իսահակյանը ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է, պետական մրցանակի դափնեկիր:

«Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնն այս տարի անցկացվում էր 15-րդ անգամ՝ մարտի 27-ից ապրիլի 17-ը:
Placeholder
ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՕՊԵՐԱՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ԴԻՄԱԿ» ՄՐՑԱՆԱԿԻ