ՀԱՄԵՐԳ`  ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մշակույթ
10:50 20/04/2009

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 25–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կազմակերպելու են համերգ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը: Համերգային ծրագրում կհնչի Վերդիի` Ռեքվիեմը:

Համերգի մենակատարներ են սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, Հյուսիսային Իռլանդիայից մեձո սոպրանո Սանդրա Մքմաստերը,
Մեծ Բրիտանիայից տենոր Ուեյն Էվանսը, Ավստրիայից բաս Հայկ Մարտիրոսյան և դիրիժոր` Էդուարդ Թոփչյանը:
Համերգը կազմակերպվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Placeholder
ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ