ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Կրթություն, գիտություն
11:21 23/04/2009

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ «Հայ կրթական հիմնարկության» մի խումբ ներկայացուցիչների` կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներ Հակոբ Բաղդասարյանի և Նշան Փիրումյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները:

Բակո Սահակյանը կարևոր է համարել «Հայ կրթական հիմնարկության» ներդրումը Արցախի կրթական համակարգի զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս հիմնարկությունը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Placeholder
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ