ՎԵՐԴԻԻ « ՌԵՔՎԻԵՄԸ»` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մշակույթ
12:13 25/04/2009

ՎԵՐԴԻԻ « ՌԵՔՎԻԵՄԸ»` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կազմակերպելու են համերգ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համերգային ծրագրում կհնչի Վերդիի` Ռեքվիեմը: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանից:

Համերգի մենակատարներ են սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը, Հյուսիսային Իռլանդիայից մեձո սոպրանո Սանդրա Մքմաստերը,
Մեծ Բրիտանիայից տենոր Ուեյն Էվանսը, Ավստրիայից բաս Հայկ Մարտիրոսյան և դիրիժոր` Էդուարդ Թոփչյանը:
Համերգը կազմակերպվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Placeholder
ՎԵՐԴԻԻ « ՌԵՔՎԻԵՄԸ»` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ