ՌՈՒՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Տնտեսություն
11:03 27/04/2009

ՌՈՒՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է ապրիլի 26-ի երեկոյան: Հիշեցնենք, որ Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր ապրիլի 23-ին Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:

Նշենք, որ այդ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը իրականացվել է պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
Placeholder
ՌՈՒՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է