ԱՄՀ-Ի ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԻ
Տնտեսություն
12:55 28/04/2009

ԱՄՀ-Ի ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԻ

Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդն անցած շաբաթ համաձայնվել է կրկնապատկելու Աղքատության կրճատման և տնտեսական աճի (ԱԿՏԱ) և Արտաքին ցնցումների (ԱՑ) վարկային ծրագրերի ներքո տրամադրվող փոխառությունների սահմանը առավել աղքատ երկրների համար:

Այս մասին հայտնեցին ԱՄՀ հայաստանյան գրասենյակից, դրանով ԱՄՀ-ն օժանդակում է ցածր եկամուտներ ունեցող երկրներին, որոնք գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծ վնասներ են կրել: Ինչպես նշել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այս որոշումը Հայաստանի համար ուղղակի հետևանքներ չունի, քանի որ Հայաստանը ներկայումս օգտվում է ԱՄՀ-ի Օժանդակության վարկային ծրագրից (Stand-By Arrangement), մինչդեռ վերոհիշյալ որոշումը չի տարածվում Օժանդակության վարկային ծրագրի ներքո տրամադրվող ֆինանսավորման վրա:
Placeholder
ԱՄՀ-Ի ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԻ