ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՌԱՆՑ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Տնտեսություն
17:36 28/04/2009

ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՌԱՆՑ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների, կառավարության աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել արտադրական ներկա կարողություններին և գործարանի զարգացման հնարավորություններին:

Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ այսօր «Նաիրիտ»-ն աշխատում է, արտադրում է կաուչուկ, և այժմ առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես, մինչև տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով ևս կաուչուկի արտադրության կազմակերպումը:

Վարչապետն ընդգծել է, որ «Նաիրիտ»-ը զարգացման մեծ հնարավորություններ ունի` ոչ միայն կաուչուկի, այլև բազմաթիվ այլ արտադրատեսակների գծով, և եթե, մշակված զարգացման ծրագրին համապատասխան, աշխատի իր ամբողջ հզորությամբ, կնպաստի նաև տասնյակ ձեռնարկությունների արագ թափով գործարկմանը, հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը: «Նաիրիտ»-ի առջև կանգնած հիմնախնդիրների թվում, վարչապետը կարևորել է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովումը:

«Ընդհանրապես, քիմիական արդյունաբերությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի համար, իսկ առանց «Նաիրիտ»-ի քիմիական արդյունաբերության մեջ չենք կարող բեկումնային ծրագրեր իրականացնել: Այդ պատճառով էլ «Նաիրիտ»-ը պետության համար ունի էական նշանակություն», - ասել է վարչապետը:
Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏ. ԱՌԱՆՑ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ