Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խոզի գրիպի համաճարակը սպառնում է Մեքսիկայից անցնել ԱՄՆ: 8 մլն բնակչություն ունեցող Նյու Յորքում, այսօրվա տվյալներով, արդեն վարակի 64 դեպք է գրանցվել: Հսկողության տակ են գտնվում նաև մի քանի հարյուր դպրոցականներ, որոնք արձակուրդները անցկացրել են Մեքսիկայում: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցներ: Մեքսիկայի հետ օդային հաղորդակցության խզումը չօգնեց խուսափել վարակից:
Նյու Յորքի իշխանություններն արդեն հայտարարել են, որ հնարավոր են զոհեր և չեն կարող կանխատեսել հիվանդության տարածման վտանգն ու արագությունը:
Վարակը շարունակում է տարածվել նաև այլ երկրներում: Կանադայում պաշտոնապես հայտարարվել է 13 հիվանդի մասին, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում` երկուական հիվանդի մասին: Խոզի գրիպը հասել է նաև Իսրայել: Նախօրեի երեկոյան լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում այս վիրուսի առկայությունը հաստատվել է 49 տարեկան իսրայելցի տղամարդու օրգանիզմում, այժմ նա գտնվում է «Մեիր» հիվանդանոցում:
Այլ երկրներում դեռ հիվանդության դեպքեր չեն հաստատվել: Նոր Զելանդիայում 13 զբոսաշրջիկ գտնվում է հսկողության ներքո, քանի որ նոր են վերադարձել Մեքսիկայից: Մեկական կասկածելի ախտանիշներով հիվանդներ կան Ֆրանսիայում և Հարավային Կորեայում:
Միաժամանակ, Մեքսիկայի կառավարությունը, որտեղից սկսվել է համաճարակը, կոչ է անում պանիկայի մեջ չգցել իր քաղաքացիներին ու օտարերկրացիներին: Նախօրեին առողջապահության նախարար Խոսե Անխել Կոդրովան հայտարարել է, որ խոզի գրիպից մահացել է ընդամենը յոթ մարդ: Նա նաև ասել է, որ հիվանդանոցներում գտնվում է խոզի գրիպով վարակված 26 մարդ:
Նշենք, արտասահմանյան լրատվամիջոցների հրպարակումների համաձայն, խոզի գրիպի զոհերի թիվը անցել է 160-ը: Նշվում է նաև 1000-ից ավելի վարկվածների մասին:

Placeholder