ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Է
Տնտեսություն
13:13 29/04/2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Է

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` սոցիալ տնտեսական իրավիճակի հետ ծանոթանալու համար: Panorama.am-ի թղթակիցը մարզից հայտնեց, որ  Գեղարքունիքի մարզում նախագահին դիմավորել են մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ Բնապահպանության նախարար Արա Հարությունյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Մանվել Շահինյանը և դատախազ Վահրամ Մարգարյանը:

Գավառ քաղաքի ճանապարհին նախագահը կանգ է առել Լճաշեն համայնքի մոտ, որտեղ դիտել է Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում գերծածկվող տարածքը: Տեղում նա քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

Ինչպես մեր թղթակիցը նշեց, Գավառ հասնելու ճանապարհին Սերժ Սարգսյանին ցուց է տրվել ափամերձ հատվածներում կառուցված ինքնակամ շինությունները: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի սոցիալ տնտեսական խնդիրների վերաբերյալ քննարկում մարզպետ Պողոսյանի հետ:

Նշենք, որ մարզպետը նախագահին զեկուցել է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական նախապատրարստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ, այդ թվում` մարզում կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրների մասին: Քննարկվել են նաև մարզային այլ սոցյալ-տնտեսական հարցեր, որոնք պետք է ստանան համապատասխան լուծումներ:

Նախագահը մարզպետին համապատասխան հանձնարարականներ է տվել:
Placeholder
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ Է