Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միջամերիկյան զարգացման բանկը 3 մլրդ դոլար է տրամադրել Մեքսիկային` պայքարելու խոզի գրիպի վիրուսի և դրա հետևանքերի դեմ: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հատկացված գումարները կուղղվեն երկրի առջև կանգնած խնդիրների լուծման միջոցառումների կազմակերպմանը, նաև նշված է, որ գրիպի համաճարակը կարող է սպանիչ ազդեցություն ունենալ Մեքսիկայի տնտեսության վրա, որն արդեն իսկ տուժել է դրամական շրջանառության և արտահանման ծավալների կրճատման հետևանքով:
Բացի 3 մլրդ դոլարից, բանկը ևս 1 մլն դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել Մեքսիկային` հիվանդությունների ախտորոշման ջանքերին աջակցելու նպատակով և համաճարակային վերահսկողության միջոցառումների ամրապնդման համար: Բանկը Համամերիկյան կազմակերպության հետ համատեղ սկսել է առողջապահական ծրագիր, որի շրջանակներում նույն նպատակներով Կենտրոնական Ամերիկայի երկրներին տրամադրել է 5 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն էր տրամադրել Մեքսիկային` 205 մլն դոլարի չափով, որը պետք է ծախսվի համաճարակի դեմ պայքարի նպատակով:
Պաշտոնական վերջին տվյալներով, Մեքսիկայում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 312-ի, որից 12-ը մահացել են:

Placeholder