42 ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մշակույթ
13:09 02/05/2009

42 ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

«Եվրատեսիլ-2009»-ին մասնակցող երկրիներից Մոսկվա են մեկնում աննախադեպ քանակությամբ պատվիրակություններ: «Պատվիրակությունների քանակն Եվրատեսիլի պատմության մեջ լինելու է ամենամեծը»,- լրագրողներին ասել է մրցույթի կազմկոմիտեի անդամ Վալերի Վինոգրադովը:

Ըստ նրա, Մոսկվա ժամանելու են 42 պատվիրակություն: Հյուրերը Մոսկվա է մեկնելու մայիսի 2-ից: Հյուրերի համար նախատեսված է 11 հյուրանոց, ինչպես նաև երկու հյուրանոց լրագրողների համար:

Ըստ նրա, մայիսի 5-ից «Մանիեժ» հյուրանոցում գործելու է «Եվրոկլուբ», որտեղ անցկացվելու են «Եվրատեսիլին» մասնակից երկրների մշակույթի օրեր:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հենց մայիսի 2-ին: Իսկ «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյաններն արդեն Մոսկվաում են` ապրիլի 25-ից: Նրանք այնտեղ կատարելու են «Ջան-ջան երգը»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2009» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մոսկվայի «Օլիմպիսիկի» մարզադահլիճում: Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու համապատասխանաբար Չեռնոգորիան, Չեխիան, Բելգիան, Բելառուսը, Շվեդիան, Հայաստանը, Անդորան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը, Բուլղարիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան:

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին: Այն բացելու է Խորվաթիան, այնուհետև` ըստ հերթականության` Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Placeholder
42 ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ