Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոսպիտալացված երկու ռուս կանանց մոտ A/H1N1 (խոզի գրիպ) չի հայտնաբերվել, նրանք ուղղակի թեթև մրսածություն են ունեցել: Այսօր այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Այդ մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»-ին: «Նրանց առողջական վիճակը տագնապի տեղիք չի տալիս: Անցկացված լաբորատոր քննությունը ցույց է տվել, որ A/H1N1 վիրուս նրանց մոտ չկա», - ասել է բժիշկը:
Նշենք, որ երկու կանայք ԱՄՆ-ից են եկել մարմնի բարձր ջերմությամբ և նախօրեի երեկոյան հոսպիտալացվել են Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոց:
Այս պահին A/H1N1 վիրուսի գոյության մասին հաստատել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Դանիայի և Հոնկոնգի իշխանությունները: Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի պանդեմիայի վտանգի մակարդակը 6 բալանոց աղյուսակի շարքում բարձրացրել է 5-ի:
Բիոտեխնոլոգիայի ինստիտուտի տնօրեն, մեքսիկացի հայտնի գիտնական Կարլոս Արիաս Օռտիսը հայտարարել է, որ գիտական ոչ մի տվյալ չկա, որ A/H1N1 վիրուսը մեքսիկական ծագում ունի: «Ոչ մի տվյալ չկա, որը կարող է ապացուցել, որ Վերակրուս նահանգի Լա-Գլորիա գյուղի 4-ամյա Էդգար Էրնանդեսը առաջին վիրուսակիրն է եղել ու տարածել այդ վիրուսը: Ո'չ ԱՀԿ-ն, ո'չ էլ աշխարհում ամենակատարելագործված լաբորատորիան չեն կարող այդ հարցին հստակ պատասխան տալ», - ասել է մեքսիկացի գիտնականը:
Բժիշկներին հաջողվել է տղային բուժել, և նա այժմա լիովին առողջ է: Ըստ գիտնականի, A/H1N1 վիրուսը եվրասիական կամ ամերիկյան ծագում ունի:

Placeholder