ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ. ԻՀԱՐԿԵ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
Մշակույթ
11:15 04/05/2009

ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ. ԻՀԱՐԿԵ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

«Բեմը շատ մեծ է: Մենք այնպես վախեցանք, երբ որ դուրս եկանք բեմ: Բացի այդ, մեր կատարման համար նախագծված «անհատական բեմը» նույնպես առաջին անգամ տեսանք: Այսինքն, մեր համար ամեն ինչ մի քիչ անսովոր էր: Այնպես որ, իհարկե, մենք անհանգստանում էինք: Վախենալու է, երբ առաջին անգամ նման մեծ բեմ ես դուրս գալիս: Մենք նույնպես ունենք մեծ դահլիճներ, բայց այն եռակի անգամ ավելի մեծ էր, և պատկերացնում ենք, ինչպիսի էներգետիկա է պետք: Մենք ունենք շատ լավ խումբ և վստահ ենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել են Ինգա և Անուշ Արշակյանները` «Եվրատեսիլ-2009-ի» երգի մրցույթի առաջին փորձից հետո:

«Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները կատարելու են «Ջան-ջան երգը»:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Անուշ Արշակյանն ասել է, որ «Ջան-ջանը» դա անուն չէ, այլ իդեոմա, որը նշանակում է բացականչում` մարդուն տալով ջերմություն և սեր:

Ըստ կազմակերպիչների, փորձերի ընթացքում մասնակիցների խնդիրն է ոչ թե ուղղակի 3 րոպե կենդանի երգել, այլ զգալ նորագույն տեխնիկայի հզոր աջակցությունը: Նախօրեից արդեն մեկնարկել են փորձերը: Առաջինը բեմ են դուրս եկել Լեհաստանի, Շվեցիարիայի, Հայաստանի, Անդորայի, Շվեդիայի, Թուրքիայի և Բելոռուսի մասնակիցները: Մասնակիցներից յուրաքանչյուրն անցկացնելու է երկու անհատական փորձ` 40 րոպե տևողությամբ:

Մրցույթում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մոսկվայի «Օլիմպիսիկի» մարզադահլիճում:
Placeholder
ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ. ԻՀԱՐԿԵ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ