Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում այսօր աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր`Սերգեյ Սմբատյան) բաց փորձ կանցկացնի: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Թանգյանը, միջոցառմանը ներկա կգտնվեն նաև աշխարահռչակ Մայա Պլեսեցկայան, կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը և դաշնակահար Դենիս Մացուևը:
Հիշեցնենք, որ Երևանում նվագախումբը արդեն ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը և ուրիշները: Բազմիցս ներկայացրել է Հայաստանը աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում՝ «Opera Garinier» Փարիզ, «Konzerthaus» Բեռլին, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Իսկ երաժիշտների մեծ մասը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են:

Placeholder