ՏԵՏՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Կրթություն, գիտություն
12:24 04/05/2009

ՏԵՏՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՊԱՏԿԵՐՆԵՐ

ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են աշակերտական տետրերի կազմերի ձևավորման մրցույթ:

Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրի աշակերտներն ու ուսանողները հաճախ օգտագործում են տետրեր, որոնց շապիկներին պատկերված են անբովանդակ նկարներ, օտարալեզու գրություններ:

Ըստ Ա. Բաղդասարյանի, սա լուրջ բացթողում է, քանզի ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր հայ երեխա, իր կամքից անկախ, առնվազն 10-15 տարի դառնում է այս արտադրանքի սպառողն ու կիրառողը:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարություններն առաջարկում են իրականացնել հայկական տետրերի արտադրության ծրագիր, որով կսրբագրվի ոչ միայն տարիների բացթողումը, այլև կիրականացվի հայ արվեստի և գիտության քարոզչության ու ճանաչողության ազգաշահ ծրագիր:

Կազմերի առաջին էջերը պետք է ներկայացնեն հայ մշակույթն ու գիտությունը խորհրդանշող պատկերներ և դիմանկարներ` հակիրճ տեքստային տեղեկությամբ, իսկ 2-րդ էջում` ՀՀ օրհներգի տեքստը: Տետրի շապիկը պետք է լինի հայատառ:

Մրցույթին կարող են մասնակցել հրատարակչություններ և անհատներ:
Placeholder
ՏԵՏՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՊԱՏԿԵՐՆԵՐ