ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ
Կրթություն, գիտություն
18:09 04/05/2009

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ

Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հատկացված 17 միլիոն դրամի նվիրատվության շնորհիվ համալիր վերանորոգում է իրականացվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև ամբողջովին փոխվել է շենքի տանիքը: Ընկերության տեղեկատվության համաձայն, գյուղը գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումը Գեղադիր գյուղում ընկերության հերթական խոշորածավալ ծրագիրն է` ուղղված Հայաստանում միջնակարգ կրթության ոլորտի աջակցությանը: Այսօր Գեղադիրում տեղի է ունեցել վերանորգված դպրոցի բացման արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մարզային ենթակառուցվածքների վերակառուցմանն ուղղված անցյալ տարվա իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում, 17 միլիոն դրամ էր հատկացրել դպրոցի վերանորոգման նպատակով:

Նշենք, որ ծավալուն ներդրման շնորհիվ փոխվել է 900 քառ.մ մակերեսով տանիքը, տեղադրվել են 40 եվրապատուհաններ, 18 եվրադռներ, քանդվել, շարվել ու գաջվել են 300 քառ.մ մակերեսով պատեր, ծեփամածիկով ծածկել է 3000 քառ. մ առաստաղ ու պատ, սալիկապատվել է ուսուցչանոցը, սանհանգույցները, բազալտով երեսապատվել է մուտքի հարթակն ու աստիճանները, հենասյունները ֆերզիտով: Գեղադիրում ուսանող դպրոցականների թիվը մոտ 500 է:
Placeholder
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ