5 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է  BEELINE ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Կրթություն, գիտություն
18:32 05/05/2009

5 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵԼ Է BEELINE ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Այսօր տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 5 ուսանող ճանաչվել է Beeline մրցույթի հաղթող:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` աշխատանքի տոնավաճառում «ԱրմենՏել» ՓԲԸ ներկայացրել է ավագ կուրսերի ուսանողների համար «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագիր: Այնուհետև բոլոր ցանկացողներին առաջարկվել է շարադրել Beeline ապրանքանիշի իրենց ընկալումը: Մասնակիցները գրել են ապրանքանիշի գունեղության, համաշխարհային հեղինակության մասին: «Beeline-ը պարզություն է և հստակություն, բարդ խնդիրների հեշտ լուծում», - կարծում է հաղթողներից Սամվել Կարապետյանը:

«Հատկանշական է, որ մրցույթի մասնակիցներից շատերի կարծիքով, Beeline ապրանքանիշը նոր շունչ հաղորդեց Հայաստանի կապի ավանդական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությանը», - նշել է հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Placeholder