ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ Է «ՕՐԱՆԺ» -ԻՆ
Տնտեսություն
17:07 05/05/2009

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ Է «ՕՐԱՆԺ» -ԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև Հայաստանում կապի ոլորտի 3-րդ օպերատոր` «Օրանժի» մասին: Ըստ նախարարի, այս տարի երրորդ օպերատորը պատրաստվում է Հայաստանում կատարել շուրջ 75 մլն դոլարի ներդրում:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունը մշտապես հետևում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեության լիցենզիա ստացած «Օրանժ Հայաստան» երրորդ օպերատորի կողմից կատարվող աշխատանքներին: Նախարարի խոսքով, ընկերությունն այժմ իրականացնում է նախագծային աշխատանքներ և տեղադրվում են ալեհավաքները:

Գուրգեն Սարգսյանը վստահեցրեց, որ այս տարի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին օպերատորը Հայաստանում կսկսի գործել և մատուցել ծառայություններ:
Placeholder
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ Է «ՕՐԱՆԺ» -ԻՆ