Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ում գրանցվել է Aգրիպից (խոզի գրիպ` H1N1) վարակված երկրորդ մարդու մահվան դեպքը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Տեխասի հասարակական առողջապահական բաժանմունքի տվյալների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Կամերոն շրջանում: Բաժանմունքի կայքում նշված է եղել, որ Կամերոնում ապրող այդ հիվանդությամբ տառապող կինը մահացել է շաբաթվա սկզբին:
Մինչ օրս, խոզի գրիպից գրանցված մահվան միակ դեպքը եղել էր 23-ամսեկան երեխայի մահը, ում ծնողները Մեքսիկայից էին եկել: Տեղական իշխանությունը խոզի գրիպը սովորական սեզոնային գրիպից վտանգավոր չի համարում: Ամեն տարի սեզոնային գրիպով վարակվում են 30 մլն ամերիկացիներ (բնակչության տասը տոկոսը): 30 մլն սեզոնային գրիպով վարակվածներից 36 հազարը, սովորաբար, մահանում են, իսկ 200 հազարը` հիվանդանոց ընկնում:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, նախօրեի դրությամբ ԱՄՆ-ի 38 նահանգում Aգրիպով (խոզի գրիպ` H1N1) վարակվածների թիվը 403-ի է հասել:

Placeholder