Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
12:34 06/05/2009
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ JETHRO TULL ԽՈՒՄԲԸ ԿՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2009-ի եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում բրիտանական հեղինակավոր Jethro Tull ռոք խումբը մայիսի 22-ին հանդես կգա համերգով Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպչական աշխատանքով զբաղվող «Վիբրոգրաֆուս» պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսում վստահեցրին, որ համերգի տևողությունը լինելու է 2 ժամից ավելի, որի ընթացքում համաշխարհային ռոք խմբի անդամները կատարելու են բոլորի համար սիրելի հին և նոր կատարումներ:
«Վիբրոգրաֆուս»-ի տնօրեն Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ համերգի տոմսերը վաճառելու համար ընտրվել է համեմատաբար մատչելի գին. դրանց վաճառքն սկսվում է 5000 դրամից մինչև 30 հազար դրամ: «Դահլիճի մեկ երրորդ տեղերի համար տոմսերը վաճառվելու են 5000 դրամ, այնուհետև գները բարձրանում են հասնելով մինչև 30 հազարի»,- ասաց Վարդան Գրիգորյանը:
Բանախոսի խոսքով, այս տարվա ընթացքում բրիտանական ռոք խումբը պլանավորել է 100 համերգ տալ աշխարհի տարբեր երկրներում: Երևան գալուց առաջ նրանք հյուրընկալվելու են Գերմանիայում, իսկ Երևանից հետո` Պրահայում: Խումբը Երևան կժամանի մայիս 21-ին, համերգից առաջ հանդես կգա մամուլի ասուլիսով և կունենա բազմաթիվ հանդիպումներ:
Տեղեկանք` Jethro Tull խումբը կազմվել է 1968-ին` բրիտանական John Evan Band և McGregor’s Engine բլյուզ խմբերի միավորման արդյունքում: Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել 60 միլիոնից ավել տպաքանակ: Jethro Tull-ի երաժշտությունը հեշտությամբ որևէ ժանրի չես դասի, սկսած բլյուզից, ֆոլկ ռոքից, պռոգ-ռոքից, ջազի ազդեցությամբ գործերից մինչև արևելյան ելևէջներ: Յան Անդերսոնը, ով ղեկավարում է խումբը ստեղծման օրվանից ի վեր և համաշխարհային ռոք երաժշտության շրջանակներում հայտնի է որպես Jethro Tull խմբի ձայն և ֆլեյտահար: 2008-ին նա տոնել է իր երաժշտական գործունեության 40 ամյակը: 3 տասնամյակի ընթացքում 40 երկրներում 2500 համերգ տալուց հետո Jethro Tull-ը ամբողջ աշխարհում տարեկան 100 համերգ է տալիս իր հին ու նոր երկրպագուների համար:

Placeholder