Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
14:31 06/05/2009
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցումը չի վնասի Ադրբեջանի հետ էներգետիկ ծրագրերի իրականացմանը, այդ թվում Նաբուկկո նախագծին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նորանշանակ Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը: Նախարարը ասել է, թե «Էներգետիկան կարող է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում կարգավորող դերակատարություն ունենալ, դրանք ավելի դրական մակարդակի հասցնելու առումով»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների պատճառով «Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի հետագձում չի նախատեսվում», - շեշտել է նախարարը:
Տեղեկատվության համաձայն, Էներգետիկայի նախարարությունում աղբյուրները հայտնել են, թե Թուրքիա ներմուծվող առկա գազային ծավալից բացի երկրին ներքին սպառման համար անհրաժեշտ է լրացուցիչ 8 մլն. խմ գազ ինչի մասին բանակցություններ է վարվելու Ադրբեջանի հատ: Կլինի դա Էրդողանի Բաքու կատարվելիք այցի շրջանակում, թե մինչ այդ, չի նշվում:

Placeholder